Լրահոս
Իրավական
20:10
14.09.21
43

Քավության նոխազ է դատարանը որոշեց կալանավորել փոխգնդապետ Ղազարյանին

Դատարանը երրորդ անգամ քննել է դատախազության միջնորդությունը՝ կալանավորել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին:

Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը հանձնելու, 62 զինծառայողի գերեվարության համար է մեղադրվում սպան:

Փաստաբանն ասում է՝ քաղաքական որոշում է իր պաշտպանյալին մեղադրյալ կարգելը: Այդպես իշխանությունը գերեվարվածների հարազատների զայրույթը փորձում է ուղղել հրամանատարական կազմի ամենաստորին օղակի սպայի վրա: