Լրահոս
Հասարակական
23:25
07.03.20
69

Քանի՞ կին է ՀՀ-ում բռնության ենթարկվել. Նամակ՝ ոստիկանությանը

Ըստ վիճակագրության՝ անցած մեկ տարում մեր երկրում 10 կին է զոհ դարձել ընտանեկան բռնությանը: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ հասարակական կազմակերպություններ հարցի լուծման մեծ հույս են կապում Ստամբուլյան կոնվենցիայի հետ՝ վստահ, որ սև վիճակագրությունը կմեղմվի, երբ Հայաստանը վավերացնի աղմկոտ փաստաթուղթը կան նաև մարդիկ, որ ճիշտ հակառակ կարծիքն ունեն:

Նրանք իբրև փաստարկ բերում են Թուքիայի օրինակը: Այդ երկիրը առաջինն է վավերցրել կոնվենցիան, բայց միայն 2019-ին Թուրքայում բռնությունից մահացել է 220 կին: Ինչպե՞ս ընտանիքներից ելքի դուռը ցույց տալ բռնությանը: Հենց հիմա ոստիկանապետի պաշտոնակատարի սեղանին է մի նամակ, որով բհկ-ական պատգամավորը փորձում է ճշտել ինչքանո՞վ են գործին օգնում սոցցանցերում շրջող բռնությունների անանուն պատմությունները: Դրանք ֆեյսբուքում հրապարակած լրագրող Լյուսի Քոչարյանը վերջերս համարձակ կին ճանաչվեց ու մրցանակ ստացավ Միացյալ նահանգների առաջին տիկնոջից: Բայց արդյո՞ք նման համարձակությունը բավարար է բռնության դուռը փակելու համար: