Լրահոս
20:04
21.09.21
48

Քանի դեռ աշխատում ենք, օգնում ենք, ստեղծում ենք, բանակը չի կարող ծնկած լինել. պատերազմի մասնակից. տեսանյութ

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անկախության հոբելյանական տարեդարձը տոնում են առանց ռազմական շքերթի: Անկախության 30-րդ տարեդարձին՝ ռազմական տեխնիկա փողոց դուրս չի եկել: Զինվորական քայլերթ է եղել, որ անգամ չի անցել Հանրապետության հրապարակով:

Մկանների ցուցադրություն է ռազմական շքերթը, որի ժամանակ պետությունները ներկայացնում են իրենց ամենաուժեղ կողմերը՝ վախեցնելու, հակառակորդի հնարավոր ագրեսիվ պլանները խափանելու համար: Բայց այդպիսի միտք Նիկոլ Փաշինյանի թիմը, չի թաքցնում՝ չունի:

Այսօր առավտյան Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հիշեցրել է՝ իրենք առաջ են տանում խաղաղության օրակարգը, որովհետև՝ «խոսելը կրակելուց լավ է»: 44-օրյա պատերազմի տարելիցից 5 օր առաջ՝ խաղաղ տրամադրված իշխանությունը գունագեղ տոնակատարություն է կազմակերպել հանրապետության սրտում:

«Հայլուրի» թղթակիցը օրվա ընթացքում շրջել է քաղաքում՝ ֆիքսել քաղաքի տրամադրությունը: