Լրահոս
Աշխարհ
18:43
31.03.19
187

Քաղբանտարկյալների տառապանքները

Img default alt hy

 Բրիտանական The Guardian պարբերականին հասանելի են դարձել Սաուդյան Արաբիայի քաղբանտարկյալների առողջական վիճակի մասին զեկույցները, որոնք նախատեսված են եղել թագավոր Սալմանի համար:

Ըստ զեկույցների՝ քաղբանտարկյալները տառապում են թերսնուցումից, տեսանելի վերքերից՝ կրծքավանդակի եւ մեջքի հատվածում, ոմանք դժվարանում են քայլել, որովհետեւ ոտքերին վերքեր ունեն, ոմանց մարմինների վրա այրվածքի հետքեր կան, ոմանց մոտ հին վերքեր, որոնք չեն լավացել, քանի որ բժշկական միջամտություն չի եղել եւ այլն:

The Guardian-ին հայտնել են, որ այդ զեկույցները, ինչպես նաեւ բուժման համար անհրաժեշտ խորհուրդների ցանկը արդեն հանձնել են թագավորին: