Լրահոս
Առողջապահական
14:01
24.09.21
65

Քաղաքացին ինքն է որոշում՝ ծախս անի, թե ծախս չանի. Փաշինյանը՝ պատվաստումների և կորոնաթեստերի մասին. տեսանյութ

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ վարակակիրների համար այս պահին 18 բժշկական կենտրոնում ծավալված է 2156 մահճակալ, մեծ մասը՝ 2006-ը, զբաղված է: Նախարարի խոսքով՝ պատվաստումը 100 տոկոս չի բացառում վարակման ռիսկը, բայց շեշտակի կրճատում է մահացության տոկոսը:

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը՝ չպատվաստված քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը երկու անգամ թեստ հանձնել աշխատանքի ներկայանալու համար: