Լրահոս
Քաղաքական
12:44
29.05.26
124

Պուտինն ու Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են Հայաստանի հարցը

Img default alt hy

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում մի քանի կարճատև մտքերի փոխանակում են ունեցել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարծիքների կարճատև փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու առաջնորդների զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։

Պեսկովը հավելել, որ ոչ պաշտոնական ճաշի ժամանակ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հնարավորություն ունեցան «միասին շատ լավ զրույց ունենալ»։

«Բավականին սերտ շփում է եղել», – նշել է Պեսկովը։