Լրահոս
Հայաստան
17:09
04.08.21
76

Փաշինյանը կառավարական շենքից շենք է գնում՝ անվտանգային «շքախմբով»

Նորանշանակ նախարարներին ներկայացնելու համար Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը շարունակում է գնալ աննախադեպ մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

News.am-ի մեր գործընկերներն են ֆիքսել, թե ինչպես են ոստիկանները «մաքրել» խաչքարերի պուրակ անունով հայտնի այգու տարածքը Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության երրորդ մասնաշենք այցից առաջ: Կադրերում երևում է, որ Փաշինյանի հետ նախարարությունների շենք է մտնում Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը, որը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: