Լրահոս
Աշխարհ
21:14
04.08.21
45

Փարիզի ու Աթենքի օգնությունը չի հասել այրվող Թուրքիա. Աշխարհի ամենաթեժ կետերը

Հայ վերլուծաբանները հորդորում են վերջ տալ Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների վերաբերյալ սոցիալական ցանցերի հայկական տարածքում անիմաստ հրճվանքին և պարզել արդյոք մեր պետությունը ձեռնարկում է կանխարգելիչ միջոցառումներ՝ հարևան պետությունից կրակի տարածումը դեպի Հայաստան կանխելու համար:

Հայտնի է, որ հայ-թուրքական սահմանից մոտ 280 կմ հեռավորության վրա՝ Հաքքարի նահանգում նույնպես անտառային հրդեհի օջախներ կան։ Անտառային հրդեհների դեմ պայքարում են նաև Ադրբեջանում, Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, որտեղ վերջին երեք տասնամյակում այսպիսի շոգ չի եղել: