Լրահոս
Աշխարհ
12:40
28.03.19
222

Փախստականները նավ են առեւանգել

Img default alt hy

Լիբյայի ափամերձ տարածքում փախստականները առեւանգել են իտալական «Էլհիբլու 1» առեւտրական նավը: Իտալիայի փոխվարչապետը հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների, նավը ուղղություն է վերցրել դեպի Մալտա: Նավի մեջ կա 108 փախստական: Իտալիայի աջակողմյան կուսակցության պատգավմավոր Մատեո Սալվինին ասել է. «փախստականները Իտալիան կտեսնեն միայն հեռադիտակով» եւ հավելել, որ դրանք պարզապես կարիքի մեջ գտնվող փախստականներ չեն, դրանք ծովահեններ են: Մալտայի իշխանությունները հայտնել են, որ վերահսկում են իրավիճակը եւ նավը ափ հասնելուն պես կհանդիպւ ռազմանավերին, տեղեկացնում է BBC–ն: