Լրահոս
Հայաստան
22:50
04.04.19
190

ՊԵԿ-ն ավելի շատ փող կունենա՝ պարգևավճարների համար


Ի դեպ՝ Կառավարությունը կոռուպցիայի դեմն առնելու սկանդալային ճամփա է գտել: ՊԵԿ-ում աղմուկ հանած պարգևավճարներից չեն կշտացել, ավելին են ուզում: Կառավարությունն էլ պատրաստ է տալ գրեթե երկու անգամ ավելի, միայն թե մաքսավորներն ու հարկահավաքները կաշառք չվերցնեն: Մի գրպանից հանելու, մյուսը դնելու՝ կաբինետի որոշումը չեն պաշտպանել անգամ երկրի գլխավոր ֆինանսիստը և չգիտես ինչու՝ մշակույթի փոխնախարարը: Առաջին անգամ նոր կառավարությունը որոշում է հաստատել՝ երկու դեմ ձայնով: