Լրահոս
Քաղաքական
18:10
29.05.26
120

Փաշինյանը՝ «տատոնց գյուղում». ո՞վ է վախեցնում ՔՊ-ին

Այսօր արդեն հայրենի Տավուշում է հաց կերել Փաշինյանը: Տավուշում, որ ամենաամուր դիրքերն ուներ ու սահմանազատման հետևանքով կորցրեց դրանք, Փաշինյանը վստահեցրել է, թե ինքը չէ 44-օրյա պատերազմի մեղավորը, թե դա իբր քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունն է եղել: Հավանաբար Փաշինյանն այդ մասին խոսել է Տավուշում, որովհետև 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ այնտեղ էլ ռազմական բախում եղավ Ադրբեջանի հետ, ինչի հետևանքով 6 հայ զինծառայող զոհվեց: