Լրահոս
Իրավական
15:36
27.07.21
53

Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Արցախում զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործից:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտենից հայտնել էին, որ 19-ամյա ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել՝ կրակելով կրծքավանդակի ձախ մասին: Զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանին գտել էին երեկ ուշ երեկոյան Արցախի հյուսիսում տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում: