Լրահոս
Հասարակական
23:15
26.03.20
93

«Օրավարձով աշխատողները»

Հայաստանում օրավարձով աշխատողներ, այնուամենայնիվ, կան: Այսօր նրանց հանդիպել է իմ գործընկեր Գայանե Բալայանը: Գործազուրկ դարձած այդ մարդիկ ապրուստը հոգալու խնդիր ունեն եւ հույսով նայում են պետության ձեռքին: Հիշեցնեմ, երեկ խորհրդարանի ամբիոնից վարչապետն էր հայտարարել, որ Հայաստանում գոյություն չունի «օրավարձով աշխատող» հասկացություն: Նա նկատի ուներ, որ այդ մարդիկ ստվերում են աշխատել եւ նրանց օգնելու մեխանիզմներ չկան: