Լրահոս
Իրավական
23:43
28.03.19
198

«Օպերի Արմենը» ՊԵԿ նախագահի համակուրսեցին է, բայց...

Img default alt hy


Պետեկամուտների կոմիտեից արձագանքել են ԱԺ պատգամավոր Սոֆյա Պողոսյանի երեկվա հայտարարությանը, որ ՊԵԿ-ում շարունակում են ծանոթով ու բարեկամով աշխատանքի ընդունվել: Պատգամավորը նշել էր, որ Շիրակի մարզի օպերի պետ Արմեն Հակոբյանը, ում ճանաչում են որպես ՙօպերի Արմեն՚, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է և խուսափում է հարկերից: ՊԵԿ-ը հաստատել է Անանյանի և ՙՕպերի Արմեն՚-ի համակուրսեցի լինելը և ավելացրել. ՊԵԿ նախագահի հրամանով են կատարվում համակարգում բոլոր նշանակումները: Եվ այն, որ ՙօպերի Արմեն՚-ը Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին` իրականությանը չի համապատասխանում: