Լրահոս
Հայաստան
16:37
30.03.19
222

Օպերայում պայքարում են, որ Օրբելյանը մնա

Img default alt hy

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները պայքարում են, որ Կոնստանտին Օրբելյանին վերադարձնեն տնօրենի պաշտոնին: Միեւնույն ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ թատրոնն արդեն նոր տնօրեն ունի, բայց անուն չի տվել: Միայն նշել է, որ իրենց ընտրած անձը արժանի է այդ պաշտոնին: Երեկ Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանը հեռացվել է օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից քանի որ, ըստ Ղարիբյանի, 2017-ին նրա նշանակումը օրենքի խախտումով է եղել: