Լրահոս
Հայաստան
22:04
27.07.21
80

Օնիկ Գասպարյանը «նշանակվում» է մեղավո՞ր. Պատերազմը քննող հանձնաժողով կստ ստեղծվելուեղծվի

Ազգային ժողովի ընտրություններից հետո պատերազմում պարտված իշխանության առաջին քայլերից մեկը կլինի  նույն այդ պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելը: Ինչո՞ւ է հենց նման որոշում կայացվել, եթե ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի թիմը մերժում էր  44-օրյա պատերազմում պարտության պատճառները պարզելու ընդդիմության բոլոր առաջարկները:

Ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել- չմասնակցելու  որոշում «Հայաստան» դաշինքը դեռ չունի: Փոխարենը՝ հազարավոր հարցեր ունեն:

Պատերազմի ավարտից 5 ամիս անց՝ ապրիլին հենց Օնիկ Գասպարյանն էր առաջարկել պատգամավորներին հանձնաժողով ստեղծել, սակայն իշխանությունը չէր արձագանքել: Ավելին, որոշ ժամանակ առաջ Փաշինյանը, ըստ մամուլի, հանգստացրել էր Գլխավոր շտաբի գեներալներին, թե 44-օրյա պատերազմը քննող ոչ մի հանձնաժողով չի ստեղծվելու: