Լրահոս
Միջազգային
23:45
28.05.26
275

Օմանը հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցում վճարներ սահմանելու մտադրություն չունի․ Բեսենթ

Img default alt hy

Օմանը ԱՄՆ-ին հավաստիացրել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելու պլաններ չունի։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նրան հարց է ուղղվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների վերաբերյալ, որը մայիսի 27-ին իր կաբինետի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը թույլ չի տա Հորմուզի նեղուցի նկատմամբ որևէ երկրի վերահսկողություն, և փաստացի սպառնացել էր Օմանին հարվածներ հասցնել նման գործողությունների դիմելու դեպքում։

«Կարծում եմ՝ նախագահը ցանկանում էր շեշտը դնել նեղուցում նավագնացության ազատության ապահովման վրա։ Այսօր առավոտյան ես զրուցել եմ Օմանի դեսպանի հետ, և նա ինձ հավաստիացրել է, որ նրանք նեղուցով նավերի անցման համար վճար գանձելու պլաններ չունեն», - հայտարարել է Բեսենթը։ «Ես նրան ասացի, որ դա (վճարի գանձումը - խմբ.) անընդունելի է ԱՄՆ-ի համար, և նա չպետք է ռիսկի դիմի՝ Օմանի ֆիզիկական անձանց կամ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում», - հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։