Լրահոս
Քաղաքական
10:45
30.05.26
234

Ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում․ ոչ մի դատապարտված ոստիկան․ Պետրո՛ս, դու դա գիտես․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետրոսը հավանաբար չի հիշում, որ հենց Ֆրանսիայի հրապարակից է ոստիկանական մի քսանյակ բարբարոսաբար, ուժի այլանդակ կիրառմամբ ոստիկանական մեքենա նետել անձեռնմխելիություն ունեցող ԱԺ պատգմավորներ Արծվիկ Մինասյանին ու Թադևոս Ավետիսյանին

ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի խոշտանգումը տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ-ի առջև։ Սա նաև հարձակում էր ՀՅԴ գրասենյակի վրա։

Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, 2024-ի հունիսին ոստիկանությունն օգտագործել է արգելված զինատեսակ, խաղաղ ցույցի 100-ից ավելի մասնակիցներ են վիրավորվել, մասնակիցներից մեկը կորցրել է ձեռքը։

Ոստիկանության բազմաթիվ բաժանմունքներում անձամբ եմ հանդիպել ոստիկանների կողմից խոշտանգված քաղաքացիների:

400-ից ավելի դաշնակցականներ են կալանվել կեղծ մեղադրանքներով, որոնք մեկ-երկու ամիս հետո ազատ են արձակվել․․․

Ոստիկանության խոշտանգումները տեղ են գտել միջազգային զեկույցներում, Հայաստանը նահանջ է արձանագրել խաղաղ հավաքների կազմակերման ցուցիչում․․․
Հայաստանը շարունակում է, ինչպես Ս․ Սարգսյանի ժամանակ, մնալ կիսաազատ երկիր․ ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում․․․

ԵՎ ՈՉ ՄԻ ԴԱՏԱՊԱՏՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ:

Պետրոս, դու սա գիտես»: