Լրահոս
Քաղաքական
19:05
09.08.21
62

Նոյեմբերի 9-ի իրավիճակի հետ կապված, պրն. Քոչարյանը անուղղակի կերպով մեղադրեց բանակին․ Մամիջանյան

ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադարձավ պաշտպանության նախարարի հայտարարությանը։

«Վերջերս տելեգրամյան ալիքներով ձեր իշխանական քարոզչամեքենան սլիվ էր տվել, որ նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը հրաման էր տվել՝ մի մետր էլ առաջ գան, կրակեք։ Մի հատ ինձ կասե՞ք՝ էդ երբ էր դրա հակառակ հրամանը եղել։ Պաշտպանության նախարարը պիտի հրաման տա՞, որ մի մետր էլ առաջ գան, կրակեք։ Ուրեմն ընդունեք՝ կամ այն տեղեկատվությունը, որի մասին մենք խոսել ենք, որ եղել է հրաման չկրակելու, համապատասխանում է իրականությանը, կամ էլ պաշտպանության նորանշանակ նախարարը տարրական հրամաններ է տալիս, որոնք բխում են կանոնագրքերից»,- ասաց նա։