Լրահոս
Իրավական
20:14
25.09.21
57

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. դատարանի որոշումը՝ Չարչյանի գործով.տեսանյութ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մանրամասներն իմանալու համար այսօր դատարանը վճռել է բավարարել մեղադրող կողմի միջնորդությունն ու նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնաժողովը պետք է պարզաբանի՝ Արմեն Չարչյանը ինչ հիվանդություններով է տառապում և ինչ վաղեմություն ունեն դրանք, կալանավորվելուց հետո նկատվե՞լ է արդյոք բացասական դինամիկա, բուժօգնության կարիք ունի, թե ոչ, հիվանդությունները հակասում են արդյոք կալանքին: Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդության հարցով որոշումը դատարանը վճռել է հետաձգել մինչև դատաբժշկական փորձաքննության ավարտը: