Լրահոս
Առողջապահական
13:23
03.08.21
68

Նախագահը փոխվարչապետ ու նախարարներ է նշանակել

Img default alt hy

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում։

Առողջապահության նախարար նշանակվել է Անահիտ Ավանեսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վահրամ Դումանյանը, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահան Քերոբյանը։

 Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Տիգրան Խաչատրյանը։