Լրահոս
Իրավական
14:14
01.06.26
285

Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակման դեպքով 2 հաղորդում է ներկայացվել, որոնցից մեկը ՔՊ-ականների կողմից, իսկ մյուսը` Հոխիկյանի

Img default alt hy

Լրագրող Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակման դեպքով կա հարուցված քրեական գործ: Այս մասին News.5tv. am-ին հայտնում են Քննչական կոմիտեից` ասելով, որ 2 հաղորդում է ներկայացվել, որոնցից մեկը Հոխիկյանի կողմից, իսկ մյուսը՝ հակառակ կողմից( ենթադրաբար հարձակում գործած ՔՊ-ականների), հաղորդումները միացվել են մեկ վարույթի շրջանակներում:

«Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննության՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»: 

ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ դեռևս ձերբակալվածներ չկան: