Լրահոս
Իրավական
21:30
03.08.21
70

Մխիթար Զաքարյանի փաստաբանը չի հավատում, թե դատավորն օրենքով է ընտրվել

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքները շարունակում են քննել ապօրինի ընտրված դատավորները: Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբանն ահազանգում է ՝ դատավորը իրեն չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց իր ընտրության օրինականության վերաբերյալ:

Ինչպես գիտեք ԱԱԾ-ն առգրավել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործեր մակագրող համակարգիչը: Դրանք մակագրում է դատարանի նախագահը՝ իր խոսքով՝ հիմք ընդունելով դատավորների ազգանունների այբբենական հերթականությունը: