Լրահոս
Քաղաքական
14:48
29.05.26
118

«Միասնության թևերը» ցույց է տալիս ՔՊ-ի «հովանավորած հանցագործությունները». քարոզարշավ

«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, թե ինչպես է վարչական ռեսուրսը գործի դրվում՝ ՔՊ-ի համար ձայներ ապահովելու համար: Ըստ Թաթոյանի՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից նորից են սպառնացել մանկապարտեզների տնօրեններին: