Լրահոս
Հասարակական
18:15
28.05.26
140

Մեքենան հայտնվել է ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին․ կան վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ թերակղզի տանող ճանապարհի սկզբանամասում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։