Լրահոս
Աշխարհ
17:04
02.04.19
179

Մանկապարտեզի ուսուցչուհին թունավորել է երեխաներին

Img default alt hy

Չինաստանի Հենան քաղաքի մանկապարտեզներից մեկի ուսուցչուհին մեղադրվում է իր հոգածության տակ գտնվող 23 երեխայի թունավորման մեջ: Ըստ մեղադրանքի, նա դիտավորյալ նիտրիտ է լցրել երեխաների ճաշի մեջ: Երեխաների միաժամանակյա հինանդանալը կասկած էր առաջացրել իրավապահների շրջանում եւ վերջիններս հետաքննություն էին սկսել: Երեխաների մոտ գրանցվել են սուր գլխացավեր, սրտխառնոց, թուլություն եւ գիտակցության կորուստ, տեղեկացնում է CNN-ը: