Լրահոս
Միջազգային
21:30
28.05.26
253

ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակել շփումները Իսրայելի հետ. Ստեֆան Դյուժարիկ

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, իր հերթին, պատրաստակամ է շարունակելու շփումները Իսրայելի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով հրեական պետության հայտարարությունը գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ շփումները դադարեցնելու վերաբերյալ։

«Գլխավոր քարտուղարի դուռը՝ թե՛ փոխաբերական, թե՛ բառացի իմաստով, բաց է մնում իսրայելական առաքելության բոլոր ներկայացուցիչների, ինչպես նաև [այլ երկրների] բոլոր մյուս ներկայացուցիչների համար»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Ավելի վաղ հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը հայտարարել էր, որ հրեական պետությունը սառեցնում է շփումները Գուտերեշի գրասենյակի հետ։ Այդ քայլի պատճառը ՄԱԿ-ի որոշումն էր՝ Իսրայելը ներառել հակամարտությունների գոտիներում սեռական բռնության գործողություններին առնչվող երկրների և կազմակերպությունների «սև ցուցակում»։ «Մենք այլևս գործ չենք ունենում այս գլխավոր քարտուղարի հետ»,- ասել է Դանոնը X սոցցանցում հրապարակված տեսաուղերձում։

«The Jerusalem Post» թերթը հայտնել է, որ «սև ցուցակում» ներառվել է Իսրայելի բանտային վարչությունը, իսկ ևս մի քանի իսրայելական գերատեսչությունների նկատմամբ կիրականացվի մշտադիտարկում՝ ապագայում փաստաթղթում ներառվելու հնարավորությունը պարզելու համար։ Ցուցակում ընդգրկված երկիրը կամ կազմակերպությունը մնում է այնտեղ առնվազն մեկ տարի, նշում է հրատարակությունը։