Լրահոս
Միջազգային
23:30
28.05.26
279

ՄԱԳԱՏԷ-ն մտահոգված է Զապորոժիեի ատոմակայանի հետ կապի խափանման կապակցությամբ

Img default alt hy

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «անհանգստացնող» է անվանել մայիսի 27-ին Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) հետ կապի գրեթե 12-ժամյա կորուստը։

«Մի քանի ժամ շարունակ մենք չկարողացանք կապ հաստատել հարթակում (կայանում) գտնվող մեր փորձագետների թիմի հետ, իսկ կայանը սովորական ուղիներով կապ չուներ արտաքին աշխարհի հետ։ Այս միջադեպը, ակնհայտորեն, մտահոգություն է առաջացրել միջուկային անվտանգության տեսանկյունից», - մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Գրոսին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «կշարունակի հետաքննել կապի խափանման պատճառները և կքննարկի, թե ինչպես կանխել նմանատիպ դեպքերը» ապագայում։

Մայիսի 27-ին Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հերթական հարվածն են հասցրել Էներգոդարին, որի հարևանությամբ գտնվում է ատոմակայանը։ Արդյունքում՝ քաղաքը մնացել է առանց կապի, իսկ մասամբ՝ առանց էլեկտրականության։ Տուժածներ չեն եղել։ Էներգոդարը պարբերաբար ենթարկվում է ՈւԶՈւ-ի կողմից կատաղի հարձակումների։ Մայիսին հարվածների քանակը 2026 թվականի նախորդ ամիսների համեմատ բազմապատիկ աճել է։