Լրահոս
Իրավական
14:21
03.08.21
69

Լրագրողները փորձում են պաշտպանել իրենց մասնագիտական իրավունքները

Img default alt hy

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են իրականացնում՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, գրում է yerkir.am-ը:

Լրագրողները նաև նպատակ ունեն փակ հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, նրա հետ քննարկելու այն հարցը, թե ինչ նպատակ է հետապնդում լրագրողների խորհրդարանում աշխատանքի սահմանափակումները:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում է 8-րդ գումարման ԱԺ նիստերը, որի ժամանալ լրագրողների տեղաշարժը հսկվում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ առաջիկայում որոշում կա` ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ: