Լրահոս
Քաղաքական
19:20
29.05.26
121

Լկտի մանիպուլյացիա կամ ինչո՞ւ և ինչպե՞ս «Կարիճը», «Լուսանը», «Շանթը», «Արամազդը» մտան հայկական բանակ

Կառավարման 8 տարիների մասին Փաշինյանն այլ, իր համոզմամբ, աննախադեպ քայլերի մասին հայտարարություններ է արել: Մայիսի 28-յան զորահանդեսի օրը պնդել է, թե գնումների դիվերսիֆիկացիա են արել, առաջին անգամ մեկ հրապարակում է 7 երկրից գնված զինտեխնիկա: Բայց չգիտես՝ ինչու այդ ռազմական տեխնիկան Հանրապետության հրապարակ հասնելով՝ հայերեն անուններ է ստացել, իրանական՝ Մաջիդը դարձել է Կարիճ, ֆրանսիական Սեզարը՝ Արամազդ: Ռզամական փորձագետները սա էլ են քարոզչական հնարք համարում: