Լրահոս
Միջազգային
23:48
31.05.26
317

Լիբանանի հարավում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Մակրոն

Img default alt hy

Լիբանանի հարավում սրացումն անարդարացված է, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։

«Ոչինչ չի արդարացնում Լիբանանի հարավում տեղի ունեցող ներկայիս լուրջ սրացումը», - գրել է ֆրանսիացի առաջնորդը։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կայունությանը, այն պետք է սկսվի Լիբանանից, որտեղ անհրաժեշտ է հրատապ կերպով հասնել նրան, որ զենքերը լռեն», - ընդգծել է Մակրոնը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել լիբանանյան իշխանություններին՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված նրանց ջանքերում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է առել Բոֆորը՝ XII դարում հիմնադրված խաչակիրների ամրոցը։ Այն գերիշխող բարձունք է 300 մետր բարձրության վրա և գտնվում է Լիտանի գետից հյուսիս, Բեյրութից 100 կմ հարավ։ Բլրից, որտեղ վեր են խոյանում միջնադարյան ամրոցի ավերակները, տեսարան է բացվում դեպի Հարավային Լիբանանի և Գալիլեայի հյուսիսային մասի բազմաթիվ շրջաններ։ Իսրայելն այս ռազմավարական կարևոր կետը վերահսկել է նաև 1982-ից 2000 թվականներին։