Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:12
03.03.20
72

ԼՂ հիմնահարց. Հայաստանը չեզոքացնում է Թուրքիային Ավետարանո՞վ

Արցախյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խորհուրդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանի արտգործնախարարին ստիպել է հիշել Ավետարանը: Զոհրաբ Մնացականյանը թվիթ է արել Ղուկասի ավետարանից՝ բժշկելու մասին հայտնի տողերը: Մինսկի խմբի Հայաստանի համար անակնկալ այցը Անկարա երեկ իմացանք թուրքական լրատվամիջոցներից:

Չավուշօղլուն եռանախագահող երկրների դեսպաններին խորհուրդ է տվել ավելի արդյունավետ աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշումը կայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու հիմքով։ Թուրքիան նորից ձգտում է ընդգրկվել Մինսկի խմբի կազմում: խորհրդարանական ըննդիմության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին բարկացրել է այս այցը: Իշխանական պատգամավորի համար այդ հանդիպումը նորություն չէ: