Լրահոս
Աշխարհ
18:23
23.03.19
172

Լևոն Քոչարյանն ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանն ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի։

Երեկ Բելառուսում մեկնարկել է ուժային եռամարտի Եվրոպայի գավաթը, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել: 

59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը: 
83 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել և արծաթե մեդալի է արժանացել Լևոն Քոչարյանը։ 

Պարգևատրվել են նաև

66 կգ Արմեն Մարտիրոսյան՝ արծաթե մեդալ
93 կգ Արայիկ Առաքելյան ՝ արծաթե մեդալ
105 կգ Հարութ Ավանեսյան՝ բրոնզե մեդալ
120 կգ Արկադյա Զաքարյան՝ բրոնզե մեդալ։