Լրահոս
Աշխարհ
22:39
06.05.20
68

Կորոնավիրուսի 2-րդ ալիքը՝ Բրազիլիայում

Աշխարհում կորոնավարակակիրների թիվը մոտենում է 4 միլիոնի: Մոտ 260 հազար մարդու կյանք խլած հիվանդության դեմն առնող ոչ մի պաշտոնական պատվաստանյութ ու դեղամիջոց դեռ չկա, բայց պետությունների ղեկավարները հրաժարվում են լսել բժիշկների խնդրանքները, ամեն օր ավելի ու ավելի են թեթևացնում սահմանափակումները տնտեսական մեծ ճգնաժամից խուսափելու համար: Մարդկանց առողջության ու տնտեսական կայունության մեծ դիլեմայում աշխարհը դեռ ընտրում է փողը: