Լրահոս
Հասարակական
23:00
27.07.21
76

«Խոսում են իրենց չարածների մասին». Ո՞վ է տեղափոխում զոհվածների աճյունները

Քննիչ հաձնաժողովը գուցե տա նաև պատերազմից հետո գլխավոր հարցի պատասխանը, քանի՞ զոհ է տվել Հայաստանը պարտված պատերազմում: Մեր կորուստների մասին տվյալները Հայաստանի կառավարությունը շարունակում է գաղտնի պահել: Միայն հայտնի է, որ Արցախի փրկարարները մարտական գործողությունների ավարտից ութ ամիս անց էլ դեռ զոհվածների մարմիններ են հայտնաբերում Ադրբեջանին հանձնված տարածքներից:

Տղաների աճյունների նկատմամբ պետության վերաբերմունքից շոկ ապրող հասարակությանը, նաև ապշեցնում են առանձին պաշտոնյաններ, որ փորձում են սեփական վարկանիշը բարձրացնել՝ հայտարարելով, իրենց անուրանալի ավանդի մասին տղաների աճյունների տեղափոխման գործում:

Սյունիքի մարզպետարանի վերջերս տարածած այդպիսի մի հայտարարությունն է զայրացրել տղաներին մարմինների տեղափոխմամբ զբաղվող կազմակերպության վարորդներին, որոնք պնդում են, որ Գորիսի քաղաքապետարանից բացի որևէ այլ պետական կառույց չի զբաղվել այդ հարցով: