Լրահոս
Հասարակական
10:41
17.09.21
62

Խաղողի մթերման նոր գինը գյուղացիներին չի բավարարում

Հայաստանում խաղողը գործարանները պետք է ընդունեն 130 դրամով, ինչպես պայմանավորվել էին մթերող ընկերությունների ներկայացուցիչներն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Այս որոշումը գյուղացիներին առանձնապես չի ոգևորել, որովհետև եկամուտ չեն ստանալու: Մթերման գինը միևնույնն է շատ ցածր է: Գորածարաններում ասում են որ շատ և բարձր գնով մթերել չեն կարող, քանի որ եղած արտադրանքը չեն կարողանում իրացնել: