Լրահոս
Քաղաքական
19:59
29.05.26
124

Կարս-Ախալքալաք երկաթուղին ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ. փաշինյանական էյֆորիա՝ Էրդողանի ժեստի շուրջ

Հայաստանը եվրոպական շուկային կապող երակն այս պահին նորաբաց Ախալքալաք-Կարս երկաթուղին է՝ ըստ ՔՊ-ականների: Նախընտրական շրջանում Անկարայի հետ ձեռք բերած Երևանի այս պայմանավորվածությունը ընդամենը Թուրքիայի նախագահի խորհրդանշական քայլերից մեկն է համարում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը: 

«Ի՞նչ պետք է արտահանի Հայաստանը եվրոպական շուկա, Հայաստանից դուրս եկած ապրանքը ո՞ր շուկա պետք է հասնի, ունի՞ Երևանը պայմանավորվածություններ». բազմաթիվ հարցեր ունի Արթուր Խաչատրյանը: