Լրահոս
Հայաստան
18:06
16.09.21
65

Կամաց-կամաց մեզ խեղդում են. Կապանում չեն ուզում 2-րդ անգամ խաբվել

Գորիս-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհին ադրբեջանցիների ստեղծած մաքսային ծուղակը անորոշության մշուշով է պատել Փաշինյանի ապագայի խոստումը կապանցիներին: Անգամ տան վերանորոգում չեն անում, մտավախություն ունեն, որ ստիպված են լինելու լքել քաղաքը: Անհանգստացած են երեխաների համար, որոնք, կապանցիների խոսքով, յուրաքանչյուր բարձր ձայնից վեր են թռչում՝ մտածելով, թե ադրբեջանցիներն են կրակում: