Լրահոս
Աշխարհ
12:06
29.03.19
177

Ջորջ Քլունին բոյկոտում է

Img default alt hy

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին բոյկոտում է մոտ 9 հյուրանոց, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն Բրունեյի հետ: Դերասանի նման քայլը կապված է նախօրեին այդ երկրում հայտարարված նոր օրենքի ընդունման հետ, համաձայն որի՝ համասեռամոլները քարկոծվելով կսպանվեն, իսկ գողերը՝ կանդամահատվեն:

Հյուրանոցների շարքում են Beverley Hills Hotel-ը, Bel-Air-ը` Լոս Անջելեսում, Dorchester-ը՝ Լոնդոնում եւ Le Meurice-ը՝ Փարիզում, տեղեկացնում է CNN–ը: