Լրահոս
Տարածաշրջան
20:00
30.09.21
61

Իրանը տարածաշրջանում փոփոխություն չի հանդուրժի. 10 օրում 2-րդ զորավարժությունը՝ Ադրբեջանի սահմանին. տեսանյութ


Վաղվանից Իրանը նոր զորավարժություններ է սկսում Նախիջևանի հետ սահմանին: Ցուցադրության է հանել ողջ զինանոցը՝ հրետանի, զրահատեխնիկա, ուղղաթիռներ, սեփական արտադրության ԱԹՍ-ներ:

Քաղաքագետները նկատում են, որ Թեհրանը մի կողմից դիվանագիտորեն փաղաքշում է Բաքվին, մյուս կողմից մեծացնում ճնշումը՝ զգուշացնելով, որ կարող է ուժ կիրառել, եթե Ադրբեջանը շարունակի սիրախաղը Իսրայելի հետ ու չհրաժարվի Զանգեզուրի միջանցքի մտքից:

Իրանը հայտարարել է, որ իր սահմանին չի հանդուրժի սիոնիստական ուժերի թեկուզ ձևական ներկայությունը: Ի դեպ, Նախիջևանի սահմանին սկսվող զորավարժությունները Թեհրանը կոչել է «Խայբարի նվաճողներ»: Խայբարի օազիսում են՝ 625 թվականին մուսուլմանները հաղթել հրեաներին: