Լրահոս
Հասարակական
13:34
12.03.26
361

Ինքը հայկական շահերից չի խոսում, և երբ հոգևորականներն են խոսում, դա պատերազմի կո՞չ է. Տեր Վրթանես

Img default alt hy

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում բացահայտել է իր հակաեկեղեցական արշավի իրական շարժառիթը, բանն այն է, որ Փաշինյանին զայրացնում է այն, որ հոգևորականները պատարագների ընթացքում ասում են՝ «Աստված օրհնի Արցախի Հանրապետությունը», ըստ Փաշինյանի դա նշանակում է պատերազմի կոչ: 

«News.5tv.am»-ի հետ զրույցում Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նախ նշեց, որ երեկ ԵԽ ամբիոնից Փաշինյանի ունեցած ելույթը բացարձակ կապ չուներ ՀՀ շահերի հետ, Փաշինյանը չի խոսել արցախցիների վերադարձից, հայ ռազմագերներից, Արցախի եկեղեցիների ոչնչացումից, և եթե այդ մասին հոգևորականներն են խոսում, ուրեմն դա պատերաազմի՞ կո՞չ է. «Եթե Արցախի Հանրապետություն ասելու համար պետք է պատերազմ լինի, ուրեմն այս պահին ոչ մի խաղաղություն էլ չկա»,- ասաց Վրթանես:քահանան՝ հավելելով, որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, երբ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարները ապօրինի պահվում են Բաքվում: