Լրահոս
Աշխարհ
11:20
29.03.20
110

Ինչպե՞ս քայքայել կորոնավիրուսը. Աշխարհի հարցը

Կորոնավիրուսը բուժող դեղամիջոց է ներկայացրել Ռուսաստանը: Բժշկա-կենսաբանական դաշնային գործակալությունը ստեղծել է դեղամիջոց մեֆլոխինի հիմքով: Այն օգտագործում են մալարիան բուժելու համար: Ռուս մասնագետները բուժման սխեման մշակել են՝ օգտվելով չինական և ֆրանսիական փորձից և առողջապահությանը նախարարությանն առաջարկում են այն երաշխավորել՝ որպես կորոնավիրուսի դեմ արդյունավետ միջոց: Վիրուսի դեմ պատվաստանյութի պատմական փորձարկման մասին է հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Փորձարկումները կատարվում են Իսպանիայի ու Նորվեգիայի լաբորատորիաներում: Դրան մասնակցում է 45 երկիր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում կորոնավիրուսի բուժման համար չփորձված մեթոդներ չկիրառել, քանի որ լուծման կարճ ճանապարհներ չկան: