Լրահոս
Կրթություն և գիտություն
15:26
05.08.21
48

Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Img default alt hy

Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որին նա ձգտում էր արդեն 3 տարի, ճիշտ այն պահից, երբ նա նշանակվեց Կրթության և գիտության փոխնախարար՝ չէին դադարում լուրերն այն մասին, որ Հովհաննիսյանին նախապատրաստում են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար:

«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատվել է Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը, որը աշխատանքի կանցնի վաղվանից՝ ամսի 6-ից»,-համալսարանականներին Հովհաննիսյանին ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և շնորհակալություն հայտնել ԵՊՀ ռեկտորի արդեն նախկին Ժ/Պ Գեղամ Գևորգյանին աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը 2018 թվականի մայիսի 21-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, մասնագիտությամբ աստվածաբան է։  «Իմ քայլը» դաշինքի կազմում եղել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր: