-
Միջազգային
Հութիները հայտարարել են սաուդյան NCC Ghazal տանկերի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին
21:4528.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Կրուտիտներն» էլ չեն օգնում Փաշինյանին. Պուտինը Հայաստանում «շուտափույթ հանրաքվեի» մասին է խոսում
21:3228.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Պուտինի զանգը Բաքու՝ Բեռլինում Ալիևի հակառուսական «բամբասանքներից» հետո
21:1728.07.26 -
Քաղաքական
Հայաստանը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեի առաջ․ Սուրեն Սուրենյանց
21:0628.07.26 -
Քաղաքական
Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները․ Վահագն Սարոյան
20:5428.07.26 -
Միջազգային
Սպիտակ տունը դրական և արդյունավետ է որակել Թրամփի հանդիպումները Զելենսկու և Նեթանյահուի հետ
20:4528.07.26 -
Հասարակական
Երևանում Հնդկաստանի քաղաքացին մոպեդով բախվել է «BYD»-ին, այնուհետև` ավտոբուսին․ կա վիրավոր
20:1528.07.26 -
Հասարակական
Վիզը կոտրվա՞ծ է եղել, պարանո՞վ է խեղդվել. 6-ամյա Մարիայի մահվան առաջին վարկածները
20:0028.07.26 -
Հասարակական
Մարտունիում հրդեհ է բռնիվել «Jeep Compass»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
19:4928.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ականների դաժան ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. քրեական հետապնդում՝ 5 մարդու դեմ
19:1528.07.26 -
Քաղաքական
Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան
16:3028.07.26 -
Իրավական
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդուն
16:1528.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնալիքներով է վերսկսում Իրանի հետ բանակցությունները. Թեհրանը չի զիջում դիրքերը
15:5328.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպին
15:0228.07.26 -
Իրավական
Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի
14:4728.07.26 -
Միջազգային
Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի հիմնախնդրի արագ լուծում․ Գուտերեշ
14:3128.07.26 -
Իրավական
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի մասնագիտական գործունեությանը միջամտելու փորձերը
13:4628.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը․ Պիեռ Միրել
13:3128.07.26 -
Հասարակական
ՄԻՊ ներկայացուցիչները անակնկալ այցելել են ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր ու դատարանների խցեր
13:0028.07.26 -
Միջազգային
Ֆինլանդիան հանել է Ֆիննական ծոցի արևելյան հատվածի վերևում թռիչքների սահմանափակումը․ ՏԱՍՍ
12:4628.07.26 -
Իրավական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա
12:3628.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պուտինն ի՞նչ ասաց Փաշինյանին. հայ-ռուսական լարվածությունն աճում է
12:3028.07.26 -
Քաղաքական
Москва слезам не верит․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը բացահայտեց հայ-ռուսական խորը ճգնաժամը
12:1528.07.26 -
Իրավական
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
12:0028.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի հնգամսյա հարվածներից հետո Իրանը պահպանել է հրթիռային ուժերի մարտունակությունը․ ԶԼՄ
11:3428.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
11:2728.07.26 -
Միջազգային
Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է ավելի քան 130 մարդ
10:5828.07.26 -
Իրավական
Դատախազությունը համայնքներին է վերադարձնում ապօրինի մասնավորեցված այգիներն ու պուրակները
10:3828.07.26 -
Մամուլի տեսություն
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
09:2528.07.26 -
Մամուլի տեսություն
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
09:2028.07.26 -
Հասարակական
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:1528.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26
Ի՞նչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կոռուպցիան «պոզով պոչով» կենդանի հռչակած իշխանությունների օրոք աճում ու աճում է։
Այդ կոռուպցիոն սխեմայի կիզակետում հայտնվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։
ՍԱՏՄ պահեստապետը Դանիելյանից ստացել ու վաճառել է ընդհանուր 15 300 լիտր բենզինի ու 1000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ։ Դրանց արդյունքում գոյացած գումարները պահեստապետը փոխանցել է Արմեն Դանիելյանին։ Ըստ նյութերի՝ վառելիքի կտրոնների վաճառքից գոյացած գումարը կազմում է 7 մլն 844 հզ դրամ։
Մեկ այլ դեպքում, ըստ կոմիտեի, Դանիելյանը հափշտակել է տեսչական մարմնի հաշվեկշռում գտնվող 6 հազար լիտր բենզինի կտրոնները, որը կազմում է մոտ 3 մլն դրամ։
«Ընդհանուր առմամբ Դանիելյանը հափշտակել է պետությանը պատկանող և իրեն վստահված ընդհանուր ավելի քան 10 մլն դրամ արժեք ունեցող 21 հազար լիտր բենզինի ու 1000 լիտր դիզվառելիքի կտրոնները»,- այս մասին հայտնել էր Կոմիտեի՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը։
Կոռուպցիոն սկանդալային բացահայտումներից հետո այժմ Դանիելյանը կալանքի տակ է։
Հասկանանք՝ արդեն հայտնի կոռուպցիոներն ինչ կենսագրություն և ունեցվածք ունի։
Արմեն Դանիելյանն իր աշխատանքային ճանապարհը սկսել է 2009 թվականին, միանգամից ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես վարչապետի խորհրդականի օգնական-փորձագետ։
Կառավարությունից հետո՝ որոշ ժամանակ անց, հեշտությամբ անցել է աշխատանքի Էկոնոմիկայի նախարարությունում, ապա կրկին վերադարձել Կառավարություն։
2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում ստանձնել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի՝ օրենսդրության կատարելագործման և մեթոդաբանության վարչության վերլուծությունների մշակման բաժնի պետի պաշտոնը։ Դրանից հետո սահուն անցում կատարել նույն մարմնի՝ Շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնին։ 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի օգոստոսը եղել է ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալը, ապա վերադարձել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ և 2024 թվականի նոյեմբերի 11-ից նշանակվել է այն պաշտոնում, որի ժամանակ չարաշահել է պաշտոնեական դիրքը (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի)։
Արմեն Դանիելյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2004 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք է հայտարարագրել, այն է՝ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։
Տրանսպորտային միջոցներ Դանիելյանը չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 413 հազար դրամ, իսկ ահա կանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 468 հազար դրամ, որից 2 մլն 931 հազար դրամը վաստակել է 2024 թվականին ՍԱՏՄ-ում աշխատելու հաշվին, իսկ 11 մլն 537 հազար դրամը՝ մինչ այդ վարչապետի աշխատակազմում աշխատելու շնորհիվ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 836 հազար դրամ։
Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվել է 5 մլն 40 հազար դրամ։
Փառքուհի Ղազարյանը՝ Արմեն Դանիելյանի կինը, ներկայացրել է գրեթե դատարկ հայտարարագիր՝ առանց անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների։
Ամուսնու հայտարարագրի համաձայն՝ կինն աշխատատեղ չունի․ համենայնդեպս այդ բաժինը դատարկ է, սակայն, չգիտես ինչու և որտեղից, ստացել է 629 հազար ՀՀ դրամ եկամուտ Էկոնոմիկայի նախարարությունից։
Կնոջ ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 549 հազար դրամ։
Արմեն Դանիելյանը պետությանը պատճառել է միլիոնավոր դրամների վնաս, սակայն որտեղ են ծախսվել այդ գումարները՝ անհասկանալի է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
11:45
28.07.26
Մամուլի տեսություն 28.07.2026
Կարդալ ավելին
-
09:50
28.07.26
Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
Կարդալ ավելին
-
09:25
28.07.26
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
Կարդալ ավելին
-
09:20
28.07.26
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
Կարդալ ավելին