Լրահոս
Քաղաքական
12:15
30.05.26
258

ԿԸՀ-ն որոշեց դիտորդական հավատարմագրումից չզրկել Դանիել Իոաննիսյանի կազմակերպությանը

Img default alt hy

ԿԸՀ-ն որոշեց դիտորդական հավատարմագրումից չզրկել Դանիել Իոաննիսյանի կազմակերպությանը։

Մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։

ԼՀԿ–ն դիմել էր ԿԸՀ` խնդրելով հավատարմագրումից զրկել Իոաննիսյանի կազմակերպությանը, քանի որ նա իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։