Լրահոս
Կրթություն և գիտություն
11:22
29.03.20
97

Հեռավար կրթության համար անհրաժեշտ է 21 հազար համակարգիչ

Հեռավար կրթությունը հանրապետության բոլոր աշակերտներին հասանելի դարձնելու համար 21 հազար համակարգիչ է պետք: Հաշվարկն արել է կրթության նախարարությունը և խնդրանքով դիմում է կազմակերպություններին, քաղաքացիներին օգնել հավաքել այդ համակարգիչները: Եթե տներում ունեք չօգտագործվող համակարգիչ, վաղվանից կարող եք տանել Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց: Ընդունման կետում կնայեն, եթե տեխնիկական չափանիշները բավարար լինեն, կվերցնեն: Այդ համակարգիչներից մեկն էլ գուցե հասնի վանաձորցի Ռիմա Ղարաբեկյանի ընտանիքին: Դպրոցական երեք երեխաների համար հեռավար կրթությունը շատ հեռվում է մնում, երբ սպառվում է հորաքրոջ աղջկա հեռախոսի փողը: