Լրահոս
Քաղաքական
19:32
21.09.21
51

Հեկտարներով տարածքներ են անցել Ադրբեջանի Հանրապետությանը, ո՞վ է պատասխան տալու. Սեյրան Օհանյան. տեսանյութ

Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ զորքերը հետ են տվել ինչ-ինչ քարտեզներով, այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման եթերում:

«Մենք իրավունք չունենք ռազմավարական կետերը հանձնել հակառակորդին և դրանից հետո միայն, մտածել սահմանազատման և սահամագծման մասին: Գորիս- Կապան ճանապարհին, Ալ լճերի հատվածում, Գեղարքունիքի հատվում բավականին հեկտարնեորվ տարածքներ են անցել թշնամուն: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով պարգևավճարների հարցին՝ Օհանյանը ասել է. «Այսօրվա իրավիճակում ի՞նչ է արել գործադիրը, որ պետք է պարգևատրվի. մեր անվտանգու՞թյունն է ավելի ամուր, մեր տնտեսությու՞նն է ավելի արագ տեմպերով զարգանում: Ամիս ու կես է անցել, ի՞նչ են արել պատգամավորները, կամ ինչ եմ արել ես կամ մեր խմբակցությունը, որ պետք է մեզ պարգևատրեն»: