Լրահոս
Հայաստան
21:12
23.03.19
174

Հայլուր 23 Մարտի | 18:30


Հայաստանի վարձապետը ձեռնոց է նետել աղբին եւ անձամբ է սկսել համապետական շաբաթօրյակը: Սանիթեքի հետ պայմանագիրը խզելու գործընթաց կա:
Մեղրիի զորամասերից մեկում մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Պաշտպանության նախարարության արձագանքը՝ զինվորների եւ սպաների միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Ռոբերտ Քոչարյանի գործը եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Երկրորդ նախագահի պաշտպանները 5-րդ բողոքն են ներկայացրել ՄԻԵԴ:

Համաներված 628 անձանցից 66-ը արդեն 121 հանցագործություն է արել: Ոստիկանությունը ներկայացրել է հանցագործությունների վիճակագրությւնը:

Չեն ենթարկվել վարչապետի՞ն, թե՞ դեմ են անցումային արդարադատությանը: Ինչո՞ւ են ազատվել արդարադատության փոխնախարարները:

Վերջին տասը տարում Եվրամիությունում ահաբեկչության հետեւանքով մահացել է 753 մարդ: Ներկայացվել է Եվրոպայի սպիտակ եւ սեւ գիրքը:

Սաակաշվիլիի հոլանդուհի կինն ուզում է դառնալ վրացական քաղաքի ղեկավար: Սանդրա Ռուլովսն ուզում է Զուգդիդին դարձնել արդարության կղզյակ:

Իրար սխալ են հասկացել, այդ պատճառով էլ աղմկել են: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք կունենա եւ չի լուծարվի:

Եւ 3 պատերազմ տեսած արցախցի Ժասմեն տատը Չարենց է մեջբերում եւ շեշտում՝ պատրաստ է թոշակից հրաժարվել, միայն թե բանակն ամուր լինի: