Լրահոս
Արցախ
17:34
06.08.21
56

Հայաստանը ձեռքերը Արցախից չի լվացել. Արթուր Վանեցյան

Img default alt hy

«Սա ուղերձ է այն մասին, որ հայկական առաջին պետությունը Արցախի մասին չի մոռացել, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերը Արցախից չի լվացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց»: Այս մասին հայտարարեց, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ իր խոսքում Արցախը որակելով որպես «վերքերի մեջ», «արնաքամ լինող»։

Վանեցյանը դեռևս նախորդ շաբաթ էր բարձրաձայնել Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման հարցը։ Այսօր արդեն հարցը օրակարգային է։

Ըստ Վանեցյանի՝ իր առաջարկությունը բուռն արձագանքների տեղիք էր տվել՝ հիմնականում դրական։ Օգտվելով առիթից, վերջինս առավել մանրամասն ներկայացրեց խնդրի էությունը։ Ըստ այդմ,  Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը միայն բովանդակային-գործառույթային նպատահակարմարության հարց չէ, այլ հստակ քաղաքական ուղերձ է ապագայով մտահոգ արցախահայությանը, թշնամական երկներին ու միջազգային հանրությանը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել էին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով