Լրահոս
Առողջապահական
11:34
16.09.21
49

Հայաստանում վարակակիրների քանակը հատել է 251հազարի սահմանը

Img default alt hy

Հայաստանում մեկ օրում 21 կորոնավարակակիր է մահացել: 19-ի մահը վրա է հասել հենց քովիդ-19-ի պատճառով: Մեկ օրում թագավարակ է ախտորոշվել ևս 764 մարդու: Վարակակիրների քանակը հատել է 251 հազարի սահմանը: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5075 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1183 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6258-ի: 

 Մեկ օրում առողջացածների թիվը 506 է, ընդհանուր առողջացածներինը՝ 234 416, փաստացի բուժվողներինը՝ 10 649։ Մեկ օրում արվել է 6049 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 633 587 թեստ: